Հրդեհ դպրոցի տանիքում. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Ապրիլի 28-ին, ժամը 16:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արին գյուղի դպրոցի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցում գտնվող միջնակարգ դպրոցում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 18։50-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), և ջերմահարվել՝ թիթեղյա ծածկը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ