24-ամյա վարորդը BMW X5-ով Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արման Զուրաբյանը իր վարած BMW X5 մակնիշի 01 AԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա Արման Թաթոսյանն ու Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թաթոսյանը՝ «Աբովյան», իսկ Հ. Օհանյանը՝ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոններ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ 

Քաղաքականություն

Պատահարներ