Արցախցու ավտոմեքենան վթարի է ենթարկվել ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս

Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ տրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել:

Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:

Նրա առողջական վիճակը բավարար է:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

 


 

Քաղաքականություն

Պատահարներ