Բաղրամյան «79ա» հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ«79ա» Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բաղրամյան «79ա»  հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:

Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.

 

Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:

 

Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:

 

Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի:

 

Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»։

Քաղաքականություն

Պատահարներ