Հզոր պայթյուն Աֆղանստանում. 30 մարդ մահացել է

Առնվազն 30 մարդ է զոհվել և ավելի քան 60-ը վիրավորվել Աֆղանստանի արևելքում գտնվող Լոգար նահանգում ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի 1TV հեռուստաընկերությանը: 
Դեպքը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Պոլ-է Ալամում: 

Մինչ այժմ տեղի խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Քաղաքականություն

Պատահարներ