Մոսկվայից Բրյուսել թռչող օդանավը տագնապի ազդանշան է տվել

Մոսկվայից Բրյուսել թռչող օդանավը տագնապի ազդանշան է տվել անսարքության մասին ու փոխել է թռիչքի ուղղությունը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ օդանավի հրամանատարն անսարքության մասին հայտնել է թռիչքից րոպեներ անց ու խնդրել է արտակարգ վայրէջքի իրավունք տալ, որպեսզի վերադառնա օդանավակայան:

Ուղևորատար օդանավը Շերեմետևո օդանավակայանում վայրէջք կկատարի րոպեներ անց:

Քաղաքականություն

Պատահարներ