Տեղացած առատ կարկուտից ու անձրևից հետո անձրևաջուր է լցվել Ստեփանակերտի բնակարաններից մեկում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 22:55-ին հաղորդում է ստացվել, որ տեղացած առատ կարկուտից ու անձրևից հետո անձրևաջուրն ամբողջությամբ լցվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Արզանյան 1/1 հասեցեի բնակարանը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն օգնել են բազմանդամ ընտանիքին և երեք սենյակներում ձեռքի միջոցներով կատարել ջրահեռացման աշխատանքներ:
 

Քաղաքականություն

Պատահարներ