ՏԵՍԱՄՅՈՒԹ. Որպես անհետ կորած որոնվող 82-ամյա կինը հայտնաբերվել է Տափերականում

Ապրիլի 26-ին հաղորդվել էր 1939 թ. ծնված Սիրուշ Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 28-ին՝ ժամը 20.55-ի սահմանում, Տափերական գյուղի վերջնամասում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Ս. Մարտիրոսյանը. նա առանց բռնության հետքերի և վնասվածքների էր:

Հայտնաբերման մասին հայտնվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քաղաքականություն

Պատահարներ