Օրվա լրահոս

Քաղաքացիներն ահազանգում են, որ Երևանի Նուբարաշենի խճուղում «ջրհեղեղ» է և մեքենաները մնացել են ջրի մեջ: Auroranews- ը պարզելու համար, թե նշված տարածքում ի՞նչ է կատարվում՝ կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: 

 

«Գառնիից Երևան եկող ջրատարն է վթարվել և ջուրը լցվել է ճանապարհին: Ջուրն իր հետ հող է բերել և լցրել ճանապարհին, որի հետևանքով էլ հավանաբար հեղեղատարները խցանվել են: «Վիոլիա ջուր» ընկերության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների աշխատակիցներն այս պահին տեղում աշխատանքներ են տանում», - նշեց նա: 

Վերջին նորություններ