Արոնյանը դուրս մնաց New in chess Classic-ի եզրափակչի համար հետագա պայքարից

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց New in chess Classic արագ շախմատի եզրափակչի համար առցանց մրցաշարից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցումային երկրորդ օրը երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկուսում էլ Կարլսենը գերազանցեց Արոնյանին: 

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը: 

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:շ 



 

Քաղաքականություն