Մուրացկաններից ազատվելու համար Շվեյցարիան եվրոպա մեկնելու տոմս կտրամադրի

Շվեյցարական Բազել քաղաքի իշխանությունները մուրացկաններին առաջարկել են մասնակցել ուշագրավ գործարքի. երկիր չվերադառնալու գրավոր խոստման դիմաց քաղաքի աղքատ բնակիչները եվրոպական ցանկացած երկիր մեկնելու տոմս կստանան, գրում է www.newswwc.com-ը։ 

«Նրանք պարտավոր են առնվազն սահմանված ժամանակահատվածում չվերադառնալ Շվեյցարիա», - ասել է տեղական արդարադատության և անվտանգության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոփրաք Եղրուզը։ 

Մինչ օրս, ընդհանուր առմամբ, 31 մարդ ընդունել է այս առաջարկը։ Նշվում է, որ համաձայնագրի խախտման դեպքում մուրացկաններին սպառնում է երկրից արտաքսում։ 


 

Քաղաքականություն