Օրվա լրահոս

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ֆիզիկապես չի վերադառնա Արցախ:  

«Նիկոլ Փաշինյանն այն անձն է Արցախցու համար, ով ազգը բաժանեց սևերի, սպիտակների, նախկինների, ներկաների, և արցախցիների, հայաստանցիների»:  Ըստ արցախցի պատգամավորի՝ արցախցի-հայաստանցի բաժանման գիծը դրել է Նիկոլ Փաշինյանը: 

 

«Երբ պատերազմի ժամանակ շատ հայաստանցիներ իրենց հարկերում պահեցին լրիվ անծանոթ մարդկանց, այդքանից հետո Նիկոլ Փաշինյասնը կարողացավ հասնել նրան, որ շատ շատերի մոտ ուղղակի ատելություն առաջացրեց արցախցիների նկատմամբ», ասում է նա: 

 

Մետաքսե Հակոբյանը նշել է, որ «Փաշինյանն Արցախ ուղղակի չի կարող այցելել, քանի որ ոչ մի կապ չունի Արցախի հետ»:  
 

Վերջին նորություններ