58–ամյա վարորդը Nissan X-Trail-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ,  58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած  Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց:  

Փաստի առթիվ քննիչ  Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի  ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ