Արդբեջանում արձանագրում են Աժ-ում, Կառավարությունում արվող հայտարարությունները, որպեսզի դրսում դրանք աշխատեցնեն ընդդեմ ՀՀ-ի

Որոշ պատգամավորների ոչ հայամետ հայտարարությունները բացասական հետևանքներ են ունենում այն իրավական գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում ընդդեմ Ադրբեջանի և ի պաշտպանություն Հայատսանի Հանրապետության շահերի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն` անդրադառնալով իր գործընկեր Տարոն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ «Իմ քայլը» վերջապես վերադարձավ դեպի հայանպաստ քաղաքականություն՝ հոգեբանական ինքնապաշտպանական ռեակցիա էր։ 

 

«Տարբեր միջազգային կառույցներից մեզ արձագանքներ են գալիս, որ այդ հայտարարությունները կոնկրետ վնասում են Հայաստանի գործին։ Եվ իմ գործընկերոջը այլ բան չէր մնում, քան զարմանալ, որ կարող են հնչել հայտարարություններ, որոնք կարող են օգնել այդ գործին, ոչ թե վնասել»,-ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ Արդբեջանում մանրամասնորեն արձանագրում ու սղագրում են Ազգային Ժողովում, Կառավարությունում և այլ պաշտոնյաների կողմից արվող հայտարարությունները, որպեսզի դրսում ցույց տան դրանք ու աշխատեցնեն ընդդեմ Հայաստանի։

Անդրադառնալով երեկվա վարչապետի ԱԺ-ում ունեցած ելույթին ու հնչեցրած հայտարարություններին՝ պատգամավորն ասաց, որ իր հայտարարություններով փորձում էր ցույց տալ իր իրական նպատակները, որ կարող էին բռնապետություն հաստատել, սակայն չեն հաստատել։ Նա ասաց, որ վերջիններս շատ կուզենային բռնապետություն հաստատել, բայց չեն կարող։

 

Քաղաքականություն