Ազատեկ գյուղում անասնագոմ է այրվել

Մայիսի 3-ին, ժամը 20:51-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղում այրվում է անասնագոմ։ 

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 23:09-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (60 քմ)

Քաղաքականություն

Պատահարներ