36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

 

Երևանում՝

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,


Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

 

Կենտրոն վարչական շրջանի `Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ եւ նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի  @1-ից -40 համարներ, Քրիստափորի 1-ից -15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28 -ից -231 համարներ եւ 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից -80 համարներ եւ նրբանցք, Երեւանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երեւանի պետական համալսարանի վարչական շենքեր,

 

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41- ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

 

Արարատի մարզում՝

 

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Քաղաքականություն