Հայ գերիներից ևս 3-ը վերադարձան Երևան

Երեք հայ գերիներն արդեն Հայաստանում են. քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ռազմական ինքնաթիռը, որով էլ գերիները վերադարձան հայրենիք։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,-  հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Նշենք, որ Ադրբեջանն ազատ է արձակել Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

 

Քաղաքականություն

Պատահարներ