ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում 34-ամյա տղամարդը կեղծ նռնակով փորձել է բանկ թալանել

Մոսկվայում բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդու, որը փորձել է կեղծ նռնակի միջոցով բանկի մասնաճյուղ թալանել ։  


Դեպքը տեղի է ունեցել Իզմայիլովսկոե մայրուղ վրա։ Տղամարդը մտել է բանկ և, նռնակի նմանվող իրը ձեռքին, սպառնացել  և պահանջել դրամարկղից կանխիկ գումար տալ։ Հաստատության աշխատակիցը սեղմել է ահազանգի ազդանշանը, իսկ տղամարդը փախուստի է դիմել։

Կասկածյալը բերման ենթարկվելիս ունեցել է կեղծ նռնակ, որն ավելի վաղ գնել էր համացանցից։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կողոպուտի հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել  դեպքի վայրից։

Քաղաքականություն

Պատահարներ