«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից

«Պոբեդա» լոուքոսթերը (ընդգրկված է «Աերոֆլոտ» խմբում) հունիսից կսկսի դեպի Գյումրի թռիչքներ իրականացնել Կրասնոդարից, Մինվոդիից ու Սոչիից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 
Ուղիղ չվերթերի տոմսերն արդեն վաճառվում են։ 
«Կրասնոդարից ու Սոչիից չվերթերը կմեկնարկեն հունիսի 1-ից ու կիրականացվեն համապատասխանաբար ուրբաթ և շաբաթ օրերին։ Իսկ Մինվոդիից չվերթերը կիրականացվեն հունիսի 2-ից` կիրակի օրերին», - նշված է հաղորդագրության մեջ: 
Ամռան ընթացքում «Պոբեդան» նաև շաբաթական մեկ անգամ Մոսկվա–Գյումրի չվերթ կիրականացնի: 
Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր ու չարտերային թռիչքները, բացառություն էին կազմում միայն ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու, ինչպես նաև բեռնատար, փոստային, սանիտարական ու մի շարք այլ չվերթերը: Անցյալ տարվա օգոստոսից Ռուսաստանը սկսեց աստիճանաբար վերսկսել միջազգային թռիչքները։ 

 

Քաղաքականություն