Սեյրան Օհանյանը նշել է, թե ում է ընտրելու առաջիկա ընտրություններին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ որոշում չի կայացրել առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, բայց կսատարի Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին ասել է Սեյրան Օհանյանը, գրում է «Փաստինֆո»-ն։ 
«Թող վարչապետը վերջնական որոշում ընդունի, օրը նշանակվի, դրանից հետո կասեմ իմ որոշման մասին: 

Իհարկե, գնալու եմ, մասնակցելու եմ ընտրություններին՝ որպես ՀՀ քաղաքացին: Աջակցելու եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմից կազմված ծրագրին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ