Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործման փաստերով հարուցված են քրգործեր

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ հարուցվե՞լ են արդյոք քրգործեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործված արգելված զինատեսակների օգտագործման փաստով:

 

Դավթյանն ասաց, որ, քրգործեր հարուցված են, ռազմական գործողությունների ընթացքում էլ մշտական մոնիթորինգ է իրականացվել սոցցանցերում, ինչպես նաև մշտական կապ է եղել ԶՈՒ աղբյուրների հետ:

 

«Մեր խնդիրն է եղել այդ օրերի ընթացքում հնարավոր ռազմական հանցագործության դեպքի վերաբերյալ հրապարակային որևէ տեղեկություն չթողնել անարձագանք:Մենք դա շատ կարևորել ենք: Հիմա էլ համապատասխան ապացուցողական բազայի ապահովման և այդ թվում նաև կոնկրետ մեղավորների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Բոլոր դեպքերը քրեաիրավական արձագանքի են արժանացել»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

 

Արթուր Դավթյանը հավելեց՝ մեղադրյալ անձանց ներգրավումը ընթացիկ գործընթաց է. «Բայց հասկանալի պատճառներով մենք այս պահին դեռ չենք ցանանում այդ հարցերի մասին հրապարակային խոսել»,- ասաց դատախազը։

Քաղաքականություն