Երևանում կին վարորդը «BMW»-ով տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գոտում

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Համասփյուռ Մ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում, տապալել այնտեղ եղած ծառը։ Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայույան հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։ 

Քաղաքականություն

Պատահարներ