ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ հայրենականից մնացած ականի պայթյունից երկու մարդ է մահացել

Վոլգոգրադի մերձակայքում պեղումների վայրում Մեծ հայրենականի ժամանակից մնացած ականի պայթյունից մեկ մեծահասակ և մեկ դեռահաս է զոհվել: 

 

Զինամթերքի պայթյունի մասին հաղորդագրությունը արտակարգ իրավիճակների ծառայությունները ստացել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 18: 00-ին: «Դեպքի վայր են ուղարկվել Գորոդիշչենսկայայի շրջանային հիվանդանոցից և Վոլգոգրադից շտապօգնության երկու մեքենաներ: Ժամանած բժիշկները հայտարարել են 1961 թ.-ին ծնված տղամարդու մահվան մասին։ Չնայած բժիշկների ջանքերին՝ 15-ամյա տղան նույնպես մահացել է»,- հայտնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն: 

Քաղաքականություն

Պատահարներ