Այսօր Երևանում հնչած կրակոցներից սպանվածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են. ArmLur. am

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես կրակոցներից սպանվածն ու վիրավորված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը Կարենը: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս նաեւ մոտ ժամանկներս պատրաստվում էին գնալ ԱՄՆ, քանի որ Գրին քարտ էին շահել: Իսկ ինչու են կրակել նրանց վրա՝ իրավապահները դեռեւս փնտրում են պատճառները:
 

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Մոլդովական փողոցում, կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր:   
 

Քաղաքականություն

Պատահարներ