Օրվա լրահոս

Անվտանգության գոտին ապահովելու հնարավորությունը մենք կորցրել ենք, սահմանազատումը մենք իրականացրել ենք՝ առանց պետական կամ միջազգային ընթացակարգերի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Չեն եղել պայմաններ, չի եղել ստորագրված համապատասխան պայմանագիր, բայց մեր ԶՈւ-ն մեր երկրի կարգադրությամբ թողել է ռազմավարական բոլոր կետերը, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առանց հասկանալու, որ հետագայում, երբ մենք գնանք իրական սահմանազատման, եթե պետք լինի հակառակորդին ասել՝ «պետք է քաշվեք», շատ դժվար է լինելու այդ համաձայնությանը գալ», - նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ անփորձ մարդիկ չեն հասկանում, որ յուրաքանչյուր քայլ կատարելիս յուրաքանչյուր բանակցային կետի համար տարիներով պետք է բանակցել, սեփական տեսակետն առաջ տանել:

«Սրանք այն անփորձներն են, որոնք առանց մտածելու ասում են՝ «դե հետ քաշվեք, լավ»: Մենք ինչքա՞ն պետք է հետ քաշվենք», - ասաց նա:

Վերջին նորություններ