Օրվա լրահոս

Անարդարացի ստատուս-քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ, ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը ինքնորոշման իրավունքի հիման վրա և Արցախ-Հայաստան երաշխավորված գործուն ցամաքային անվտնագ կապի ապահովմանը, «Հայաստան» դաշինքի հռչակագրի ներկայացման ժամանակ ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 

Նա նաև ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լուծելու են նաև գերիների վերադարձի խնդիրը:

«Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի: Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամողջական գնահատական», - նշեց նա՝ ավելացնելով նաև, որ բացառում են մեկ անձի ձեռքում իշխանական լծակերի կենտրոնացումը, պետական իշխանության ինստիտուների կազմաքանդումը, իշխանության ամենաթողությունը:

Վերջին նորություններ