Օրվա լրահոս

Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր այսօր նախատեսված Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։

«Ես վստահում եմ  Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ նրան։ Կարծում եմ՝ նա ունի փորձը, գիտելիքը։ Իր կառավարման տարիներին ես աշխատում էի ոստիկանությունում, ու Հայաստանը տնտեսական աճ ուներ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։

Նշենք, որ 2018թ. քաղաքական վերադասավորումներից հետո, Վալերի Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր ոստիկանապետ։

Հարցին, թե հնարավո՞ր է ինքը լինի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում,  Օսիպյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

Վերջին նորություններ