ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել
Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։
«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:
Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:
«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:
Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 9 զոհ կա, 12 տուժած, չորսը վերակենդանացման բաժանմունքում են։ Մահացածներից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։
Դատելով կադրերից՝ երեխաները փրկվելու համար թռել են շենքի պատուհաններից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Երուսաղեմի ռմբակոծումից
Կադրեր Երուսաղեմի ռմբակոծումից։ Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը Գազայի հատվածում «հարվածների ալիք» է սկսել՝ ի պատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Իսրայելի Աշկելոն քաղաքը. կան տուժածներ
Այսօր՝ առավոտյան ժամը 5 ից սկսած հրթիռակոծվել Իսրայելի Աշկելոն քաղաքը։ Երեք հրթիռ ընկել են բնակելի տների վրա։ Իսրայելում...
Լիտվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանությունը «պատմական ճշմարտությունը» է անվանել
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել...