Օրվա լրահոս

Գազայի հատվածի բնակիչների շրջանում արձանագրվել է մահվան մի քանի դեպք, որոնց պատճառը, ամենայն հավանականությամբ, անհայտ թունավոր նյութերն են։ Այս մասին տեղեկանում ենք  ТАСС գործակալությունից: 

 

«Նահատակների մի քանի մարմիններ բերվել են Աշ-Շիֆաա բժշկական համալիր և, ինչպես հաստատվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան անմիջական պատճառը եղել է շնչահեղձությունը, ինչը ցույց է տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը»,- հաղորդում է անկլավի առողջապահական գերատեսչությունը:

Հաղորդագրությունում նաև նշում է, որ մահացածներից վերցվել են «անհրաժեշտ նմուշները համապատասխան թեստերը կատարելու համար»:

Թե հենց ինչ պայմաններում են մարդիկ մահացել, առողջապահության նախարարությունը չի հստակեցնում:

 

Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով

 

 

Վերջին նորություններ