Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի զինված ուժերից՝ փոխանցում է РИА Новости-ն: 
BBC-ի հաղորդմամբ՝ արաբա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով զոհվել է 67 պաղեստինցի և 7 իսրայելցի: Կան տասնյակ վիրավորներ: 

 

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:


 

Քաղաքականություն

Պատահարներ