Օրվա լրահոս

Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել, որում հիշեցնում է թուքրերի կողմից իրականացված  Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ քայլով դիմել է  իր թուրք հետևորդներին: 

«Դուք Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից և տեղի հույն քրիստոնյա բնակչության ցեղասպանություն եք իրականացրել։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը»,-գրել է Յարի Նեթանյահուն:

 

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:


 


 

Վերջին նորություններ