Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար․ Աղասի Ենոքյան

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունքիը հանձնելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ 

«Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը ևս ուժասպառ էր ու հյուծված։ 

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։ 

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետևանքները և ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։ 

Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ Եվ ոչինչ էլ չարեց։ 

Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը և աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։ 

Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը և այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։ 

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար։ 

#antinikol»,-գրել է քաղաքագետը։ 

 

Քաղաքականություն