Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների

Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, դրանց մի մասը հրամանատարական շտաբներ էին:  Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։ 

Զինվորականները տեղեկացրել են նաեւ անօդաչու թռչող սարք որսալու մասին, որը մոտեցել էր Հորդանանի հետ երկրի սահմանին։ «Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Էմեկ-խա-Մաայանոթ շրջանում (Իսրայելի կենտրոնական մասում, Կիներեթ լճից հարավ) իսրայելական սահմանին մոտեցած ԱԹՍ-ն խփվել էր Իսրայելի ՌՕՈւ զինծառայողների մոնիթորինգից հետո։ ԱԹՍ կտորները հավաքվել են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։ The Jerusalem Post թերթի տեղեկատվությամբ՝ առայժմ չի հաջողվում պարզել, թե ով է իրականացրել անօդաչուի կառավարումը։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ