Ինչո՞ւ էին դիերը գտնվել անհարգալից վիճակում․ նախարարը պարզաբանում է

Այս լուսանկարները նայելուց ցավ եմ ապրել, որ զինվորների հարազատները ստիպված են եղել կրկին զգալ այդ ցավը։ Մասնավոր դեպքը, որ գրանցվել է Աբովյանի մասնաճյուղում, իր հետևանքները հստակ կերպով արդեն իսկ ունեցել է։ Մեր բոլոր դիահերձարաններում ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված են, այսինքն հստակ գիտենք ում են պատկանում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիահերձարանից տարածված աղմկահարույց լուսանկարներին։

Հարցին՝ ինչո՞ւ էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանը պատասխանեց․

«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, ճիշտ չէ։»:

Նախարարը  չբացառեց, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ադրբեջանցի զինվորներին պատկանող մասունքներ։

Քաղաքականություն