Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի ենթարկված 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ 
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 28-ին` ժամը 09.00-ի սահմանում։ Երեխային վրաերթի էր ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը։ Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 
Այսօր հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է քննություն: 
 

Քաղաքականություն