Օրվա լրահոս

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 8-ին, Աարատի մարզի՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում տեղի ունեցել «Լադա» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ու բեռնատարի բախումը, ինչի հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ 

 

Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել էին «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել էր, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Մասիս» բժշկական կենտրոն։   

Վերջին նորություններ