ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունը՝ Ռուսաստանի սահմաններին մոտ ամերիկյան ռմբակոծիչների հայտնվելու մասին

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունն արձագանքել է ՆԱՏՕ-ի Baltops 2021 զորավարժությունների ժամանակ Ռուսաստանի սահմաններին մոտ ԱՄՆ պաշտպանության կողմից Boeing B-52H Stratofortress ռմբակոծիչների գործի դնելուն: Հայտարարությունը հրապարակվել է Twitter- ում:

Դիվանագետները Baltops-ի շրջանակներում Պենտագոնի կողմից  B-52H-երի օգտագործումը, որոնք ունեն միջուկային զենք կրելու հնարավորություն, համարել են հերթական սադրանք:

«Զենքի «այսպիսի ճոճումը» սրում է իրավիճակը Եվրոոպայում և վատթարացնում մթնոլորտը ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում վերանայել իր մոտեցումը եվրոպական անվտանգության հարցում և դադարեցնել վտանգավոր գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ», -հայտարարել են ռուս դիվանագետները:

Բալթիկ ծովում Baltops-2021 ռազմածովային ուժերի վարժանքները սկսվել են հունիսի 6-ին: Մասնակիցների շարքում են Բելգիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Իսպանիան, Շվեդիան, Թուրքիան, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ-ը։

Քաղաքականություն

Պատահարներ