Ոչ մի 63 տոկոս էլ չի հավաքելու․ ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը․ Մարուքյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանն» ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51% ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի։ Այս մասին քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 63 տոկոս է հավաքելու, Մարուքյանը արձագանքեց՝ չի հավաքելու. «Ոչ մի 63 տոկոս էլ չի հավաքելու: Ոչ ինքը, ոչ էլ որևէ մեկը»:

«Անպայման պետք է մտածող, ժողովրդի համար անհանգիստ, համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ ԼՀԿ-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Եթե մի ուժը 51 տոկոս է ստանում է, այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր օպոնենտներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Այդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին 3 տարիների ընթացքում»,- ասաց Մարուքյանը:

Քաղաքականություն

Պատահարներ