Օրվա լրահոս

Դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «կեղծ էլիտաներին թույլ չեն տալու վերարտադրվել». «Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»,- հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածուն:

 

Անդրադառնալով նաև լրատվական դաշտին Փաշինյանն ասաց.

«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է մի իսկական աղբանոցի: Ինչպե՞ս կարգավորել. պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից: Էթիկայի կանոնները խախտելու համար՝ որոշակի սահմանափակումներ պետք է գոյություն ունենան»,- Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ. նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ: Էսօր այս դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան՝ լրագրողի»»:

Վերջին նորություններ