Թրամփը Բայդենին խնդրել է չքնել Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին հորդորել է չքնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: 
«Հաջողություն Բայդենին՝ նախագահ Պուտինի հետ բանակցություններում։ Չքնե՛ս հանդիպման ժամանակ և խնդրում եմ փոխանցիր Պուտինին իմ լավագույն մաղթանքները»,- հայտարարել է Թրամփը։ 
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահն իր մրցակցին բազմիցս «քնկոտ Ջո» է անվանել: 
    Հիշեցնենք՝ Պուտինի և Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:

Քաղաքականություն