Ականապատ դաշտերի քարտեզների փոքր, բայց շոշափելի մասը վերադարձվել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել: Այս մասին այսօր Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը:
 

«Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան զոհ չէր լինի ականների վրա»,–ասաց նա։
 

Քաղաքականություն

Պատահարներ