ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքը քամի անող է, օդ տատանող. թող ցույց տա՝ երբ, որտեղ է քննարկվել անկլավների հարց․ նման հարց չի քննարկվել. Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես ակլավների մասին որևէ խոսք չի եղել։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի՝ անկլավների վերաբերյալ հարցին։ 

Սերժ Սարգսյանը նշել է՝ քանի որ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն անկլավների վերաբերյալ հարց չի քննարկել։

«Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա, մի անգամ մի բան պետք է ցույց տա, թե՞ չէ»,-ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ցույց տալ փաստաթուղթ, թե երբ է բանակցվել ակլավների մասին։

Քաղաքականություն