Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի Սպանդարյան խաչմերուկի մոտ բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Հայկ Թովմասյանի վարած Lexus մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Նորիկ Գորոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Սիլվա Մարդոյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ