«Բացառված է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրակաշառք բաժանի»․ Գագիկ Ծառուկյան

Եթե երկրում մթնոլորտը չլավանա, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները չկարգավորվեն, ինչքան էլ մեծ կապեր ունեք՝ ոչինչ նորմալ չի լինի։ Ընտրություններից հետո դուք տեսնո՞ւմ եք ռեալ վիճակ, որ չսրացվի, քաղաքացիական քախումներ չլինեն, կոնֆլիկտներ չլինեն․ Հ1-ի տաղավարում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը։ 

«Ես ամեն ինչը մի երեք ամիս, վեց ամիս առաջ եմ տեսնում․․․ Հիմա էսօր մեր ժողովրդին սևերի և սպիտակների պետք չի բաժանենք։ Մենք մի ազգ ենք, ամեն մեկն ունի իր համակիրը, բայց այսօր պիտի խորը մտածենք, էսօր Հայաստանի մի մասն ենք կորցնելու, ոչ թե իրար հանդեպ թշնամանք, վրեժխնդրություն․․․»։ 

Մեկնաբանելով հաղորդավարի հաջորդ հարցը, թե «Ձեր թեկնածուին կալանավորել էին ընտրակաշառքի համար և անընդհատ խոսում են, որ բաժանում են ընտրակաշառք, ԲՀԿ ղեկավարն ասաց․ «Ընտրակաշառք չի կարող լինել, դա բացառված է, ամեն ինչ ցույց կտա։ Այսօր իրավապահ մարմինները քննություն են կատարում․ բացառված է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրակաշառք բաժանի․ ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Ծառուկյանը։

Քաղաքականություն