Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո մեկ այլ քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ժամանած ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ս.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է BMW-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամարդն ատրճանակը պահել է իր ծոծրակին, այնոհետև մեկ այլ քաղաքացի, ըստ նախնական տեղեկությունների, BMW-ն նույնպես հարվածել է, կարողացել է վնասազերծել զինված ատճանակով զինված քաղաքացուն։ Պարզվել է, որ BMW-ի վարորդը ԱՄՆ քաղաքացի՝ 28-ամյա Մ. Պետեռն է, իսկ նրան վնասազերծած քաղաքացին Վահե Հարությունյանն է, ով ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ով աշխատում է ճանապարհյին ոստիկանության Գյումրու հաշվառման քննական բաժնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ միջադեպի փաստով հետաքննությունը վարում է ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննիչ Գրիգորյանը, իսկ վթարի պահով առանձին հետաքննություն է կատարվում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից։   

Քաղաքականություն