Փաշինյանը կրկին հրավիրում է բանավեճի

Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից անմիջապես հետո գնալու է ուղիղ եթերում մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների բանավեճին։ 
«Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին։ Եկեք և ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում»,–ասաց նա։

Ավելի վաղ Փաշինյանի նմանատիպ առաջարկը մերժել էին ՀՀ բոլոր նախկին նախագահները։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

 

Քաղաքականություն

Պատահարներ