Շիրակի մարզում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա․ ցանքատարածքները մնացել են անջուր

Գյուղացիական տնտեսությունները Կառնուտի ջրամբարում ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով բերքը կորցնելու վտանգի առջև են հայտնվել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերի ցանքատարածքների մեծ մասը ոռոգման սեզոնի մեկնարկից՝ մայիսից մինչև հիմա չեն ոռոգվել, այնինչ ցորենի և գարու, ինչպես նաև վաղահաս կարտոֆիլի ցանքերը գոնե մեկ անգամ պետք է ջրած լինեին։ Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի հասնում։ Հունիսի կեսն է, բայց Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնի համար ջրի բավարար պաշար չկա։

Քաղաքականություն

Պատահարներ