ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ ՔՊ ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1». Կարին Տոնոյան

«Ինչո՞ւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1»,- Հանրայինի եթերում մեկնարկած նախընտրական բանավեճի շրջանակներում իր խոսքը նման դիտարկմամբ սկսեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: Նա նշեց, որ դիմելու է ԿԸՀ-ին՝ ահազանգելով, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում խախտվում են իրավունքները թեկնածուների և ընտրարշավին մասնակցողների միջև:

 

Հաղորդավարը նշեց, որ վարչապետին երկու խոսափող տրամադրելու պատճառը` դրանցից մեկի անսարք լինելն է: Նրանք չեն հասցրել հասկանալ` որն է աշխատում, որը` ոչ: Այդ իսկ պատճառով էլ տրվել է երկուսը:

Քաղաքականություն