ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է լինի պարտության պատճառները քննող հանձնաժողով, եթե կուզեք, դրա նախագահը ես կլինեմ. Սերժ Սարգսյան

Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ: Այս մասին այսօր Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 
Նա նշեց, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանքով լցված չեն, բայց 5000-ից ավելի զոհերի հիշատակի, կորցրած տարածքների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: «Կամ գոնե պետք է իմանանք, թե ինչու այդպես եղավ»: 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ