Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Արցախից Երևան ժամանելիս մեքենան բախվել է արգելապատնեշներին և 200 մետր գլորվել ձորը

Այսօր՝ հունիսի 18-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:   Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, խոշոր ավտովթար տեղի է ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց:   Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:   Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից Ս. Մանգասարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մնացածները՝ ծանր կայուն: 

Քաղաքականություն